Իրանը կարևորել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների միջև համագործակցության ամրապնդումը
https://parstoday.ir/hy/news/iran-i214506-Իրանը_կարևորել_է_Առևտրի_համաշխարհային_կազմակերպությանն_անդամակցությանը_սպասող_երկրների_միջև_համագործակցության_ամրապնդումը
Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարն ընդգծել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների միջև համագործակցության ամրապնդումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2024 07:22 Asia/Tehran
  • Իրանը կարևորել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների միջև համագործակցության ամրապնդումը

Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարն ընդգծել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների միջև համագործակցության ամրապնդումը։

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների ոչ պաշտոնական խմբի նիստում, որը տեղի է ունեցել Աբու Դաբիում Առևտրի համաշխարհային կազմակերպության 13-րդ նախարարական հանդիպման շրջանակում, Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար՝ Աբբաս Ալիաբադին ասել է․- 2018 թվականին այս խմբի ժամանակին ձևավորումը կարևոր քայլ է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությանը սպասող երկրների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Երկուշաբթի օրը ԱՄԷ-ում տեղի ունեցած այս հանդիպման ընթացքում, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.- ԱՀԿ-ին միացած երկրները ցույց են տվել, որ քաղաքական աջակցության և լավ ջանքերի արդյունքում հնարավոր է անդամակցել այս կազմակերպությանը։

ԱՀԿ-ին միացող երկրների ոչ պաշտոնական խումբը բաղկացած է 24 երկրներից, որը ձևավորվել է 2018 թվականին և ներկայացնում է միացող երկրների շահերը։