ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի ավիացիան տարածաշրջանի ամենամեծ ուղղաթիռային նավատորմն է
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային զորքերի հրամանատարն ասել է, որ Իրանի բանակը տարածաշրջանի երկրների համեմատությամբ ամենաշատ ուղղաթիռներն ունի։
Անդրադառնալով բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերում կատարված փոփոխություններին՝ բրիգադի գեներալ Քյումարս Հեյդարին հավելել է,- Ռազմացամաքային ավիացիոն ուժերի ուղղաթիռների հրթիռների հեռահարությունը 2 և 20 կմ-ից հասել է 200 կմ-ի, որպեսզի այդ ուղղաթիռները կարողանան հայտնաբերել, հետապնդել և ոչնչացնել 200 կմ հեռավորությամբ ծովերի մակերևույթի վրա շարժվող թիրախները ։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Յուսեֆ Ղորբանին ևս երեկ նշելով, որ ուղղաթիռներ արտադրող առաջադեմ երկրներում մարտական պատրաստվածության մակարդակը 75 տոկոս է, սակայն Իրանում չնայած բոլոր պատժամիջոցներին 82 տոկոս է, ասել է, -Իրանի բանակի ռազմացամաքային ավիացիոն ուժերի ուղղաթիռները չնայած պատժամիջոցներին չեն դադարեցրել աշխատանքը և այժմ բանակի օդաչուները պատրաստ են իրականացնել առաքելությունը։