ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i214548-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակն_արձագանքել_է_Գերմանիայի_ԱԳ_նախարարի_հակաիրանական_հայտարարությանը
Արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհդրում Գերմանիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այդ մեղադրանքների հնչեցումն անպտուղ փորձ է՝ կոծկելու Բեռլինի աջակցությունը Պաղեստինի օկուպացիային և անտարբերությանը՝ պաղեստինցիների մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2024 06:44 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությանը

Արձագանքելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհդրում Գերմանիայի ԱԳ նախարարի հակաիրանական հայտարարությանն ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ այդ մեղադրանքների հնչեցումն անպտուղ փորձ է՝ կոծկելու Բեռլինի աջակցությունը Պաղեստինի օկուպացիային և անտարբերությանը՝ պաղեստինցիների մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքների կոպիտ խախտումների նկատմամբ:

Նասեր Քանանին հայտարարել է․ «Դառը հեգնանք է, որ մարդու իրավունքների խախտողներին համապարփակ աջակցության, Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ Սադամի ռեժիմին քիմիական զենքով ապահովելու և Գազայում Սիոնսիտական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանությանն աջակցելու պատմություն ունեցող երկրները խոսում են մարդու իարվունքների պաշտպանությունից»։

Նա նշել է․ «Մարդու իրավունքների պաշտպանության պատրավակով և քաղաքական նպատակներով, Գերմանիայի իշխանությունները միջամտում են այլ երկրների ներքին գործերին, միևնույն ժամանակ խթանում տնետսությունն ակտիվացնելով զենքի գործարանների աշխատանքը»։ 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին և Ռաֆահում տիրող աղետալի վիճակը խայտառակություն ու պարտություն են մարդու իրավունքների պաշտպանությունից խոսողների համար»։

Չնայած շուրջ 30 հազար պաղեստինցիների նահատակությանը, Իսրայելն ու նար աջակիցները շարունակում են հարձակումները Գազայի վրա»։