Իրանահայերը կարևորում են ընտրություններին մասնակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i214560-Իրանահայերը_կարևորում_են_ընտրություններին_մասնակցությունը
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն, անդրադառնալով մարտի 1-ի ընտրություններին միաստվածական կրոնների հետևորդների մաքսիմալ ներկայությանն ասել է. «Վերջին շրջանում Իրանի հայ համայնքի ավելի քան 60 տոկոս մասնակցությունը վկայում է, որ հայերը մեծ նշանակություն են տալիս ընտրություններին մասնակցելուն»։
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Փետրվար 28, 2024 07:29 Asia/Tehran
  • Իրանահայերը կարևորում են ընտրություններին մասնակցությունը

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային իրանահայության պատգամավորն, անդրադառնալով մարտի 1-ի ընտրություններին միաստվածական կրոնների հետևորդների մաքսիմալ ներկայությանն ասել է. «Վերջին շրջանում Իրանի հայ համայնքի ավելի քան 60 տոկոս մասնակցությունը վկայում է, որ հայերը մեծ նշանակություն են տալիս ընտրություններին մասնակցելուն»։

ԻՔՆԱ-ի ն տված հարցազրույցում, Արա Շահվերդյանն ասել է․ «Համակարգի թշնամիների ջանքերն ուղղված են իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրություններին ժողովրդի մասնակցության ցածր ցուցանիշ ապահովեուն, սակայն առավելագույն մասնակցությամբ, այդ նպատակը կձախողվի։  Խնդիրներ կան յուրաքանչյուր երկրում, և Իրանի Իսլամական Հանրապետությունը բացառություն չէ։ Ընտրություններին առավելագույն մասնակցությամբ և ճիշտ տարբերակների ընտրության արդյունքում կարող է ձևավորվել ուժեղ, կառուցողական և արդյունավետ   խորհրդարան»։

Երեքշաբթի երեկոյան Թեհրանի և հյուսիսային իրանահայության  համայնքից Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունների երկու թեկնածուներ՝ Սևան Սոհրային և Ժոզեֆ Ամիրյանը հեռուստաբանավեճում ներկայացրեցին իրենց տեսակետները։

Այս բանավեճում Սևան Սոհրային, պատասխանելով այն հարցին, թե արդյոք բավարա՞ր է խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների 5 մանդատները (որից, 2 մանդատը հայ քրիստոնյաների համար է), հայտարարեց, որ բնակչությունից ելնելով և ըստ սահմանադրության, դա բավարար է։

Սոհրային նաև հավելեց, որ փոքրամասնության պատգամավորը պետք է կարողանա խորհրդարանի այլ պատգամավորների ու խմբակցությունների հետ կապեր հաստատելու միջոցով, խորհրդարանի գլխավոր նիստերում ներկայացնել իր համայնքի անդամների ցանկություններն ու պահանջները՝ երկրի ընդհանուր քաղաքականության շրջանակում:

Իսկ Ժոզեֆ Ամիրյանն էլ այս բանավեճում ասաց, որ փոքրամասնության պատգամավորը պետք է անհատական ​​կարողություններ ունենա խորհրդարանում իր գործընկերներին իր հետ համակարծիք դարձնելու համար։ Պատգամավորը չպետք է պարզապես նստի և պահպանողական պահվածքով միայն ստորագրի ներկայացված հայտարարությունները, այլ պետք է մյուսներին իրեն համախոհ դարձնի՝ այլ պատգամավորների հետ ամենօրյա փոխգործակցությամբ ու բանակցություններով, և դա նույնպես հնարավոր է։

Այս բանավեճում այս երկու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը։