Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում սպանվել է ահաբեկչություն իրականացնողը
https://parstoday.ir/hy/news/iran-i214568-Իրանի_Սիստան_և_Բալուչեստան_նահանգում_սպանվել_է_ահաբեկչություն_իրականացնողը
Իրանի հարավ-արևելքում Սիստան և Բալուչեստան նահանգի կենտրոնի դատախազը հայտնել է այս նահանգում ռումբի տեղադրման գործողության ժամանակ ահաբեկչի սպանվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2024 11:33 Asia/Tehran
  • Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգում սպանվել է ահաբեկչություն իրականացնողը

Իրանի հարավ-արևելքում Սիստան և Բալուչեստան նահանգի կենտրոնի դատախազը հայտնել է այս նահանգում ռումբի տեղադրման գործողության ժամանակ ահաբեկչի սպանվելու մասին։

Մեհդի Շամսաբադին այսօր՝ չորեքշաբթի ասել է, որ երկու ահաբեկիչները  Իրանի տարածք են մտել՝ Սիստան և Բալուչեստան նահանգի  Բամփուր քաղաքի Մոհամմադան ուղեկալի վերահսկողության գոտում ճամփեզրին ռումբի տեղադրման գործողության միջոցով պարեկության մեքենան պայթեցնելու նպատակով։ Այս ուղեկալի ավտոմեքենայում ռումբի տեղադրման գործողության ժամանակ նրանցից մեկը սպանվել է, իսկ երկրորդը դիմել է փախուստի։

Շամսաբադին ավելացրեց է, որ երկրորդ ահաբեկչին ձերբակալելու համար արվել են դատական համապատասխան  ​​կարգադրություններ։