Ընդամենը 45 օրում Իրանի ընտրություններին մասնակցելու ցանկության 10 տոկոս աճ է գրանցվել
Փետրվար 28, 2024 13:25 Asia/Tehran
«ISPA» Իրանի ուսանողական հարցումների կենտրոնը փետրվարի 26-ին և 27-ին անցկացրել է երրորդ ազգային հարցումը Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններին ժողովրդի քաղաքական մասնակցությունը ուսումնասիրելու նպատակով։
Այս հարցումն իրականացվել է գիտական սկզբունքների պահպանմամբ՝ հաշվի առնելով ողջ հանրապետության 18 տարեկանից բարձր բնակչությունը (ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում)՝ 5121 մարդու հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով:
Ըստ ISPA-ի հարցման՝ նկատվում է ընտրություններին մասնակցել ցանկացողների զգալի աճ, այնպես որ վերջին 1,5 ամսվա ընթացքում ընտրություններին մասնակցելու ցանկությունն աճել է մոտ 10%-ով։