10 կետ Իրանի մարտի 1-ին կայանալիք ընտրությունների մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i214600-10_կետ_Իրանի_մարտի_1_ին_կայանալիք_ընտրությունների_մասին
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունները և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն ուրբաթ օրը՝ 2024 թվականի մարտի 1-ին ողջ Իրանի տարածքում:
(last modified 2026-05-27T15:21:59+00:00 )
Փետրվար 28, 2024 14:39 Asia/Tehran
  • 10 կետ Իրանի մարտի 1-ին կայանալիք ընտրությունների մասին

Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ գումարման ընտրությունները և Առաջնորդության Բանիմացների խորհրդի 6-րդ գումարման ընտրությունները կանցկացվեն ուրբաթ օրը՝ 2024 թվականի մարտի 1-ին ողջ Իրանի տարածքում:

Ահա այստեղ ձեզ ենք ներկայացնում 10 կետ ընտրությունների մասին․

1. 1979 թվականին Իրանի Իսլամական Հանրապետության վարչակարգի   հիմնադրումից ի վեր անցկացվել է 39 ընտրություն և ուրբաթ օրը կայանալիք երկու ընտրություններով այս թիվը կհասնի 41-ի։ Այսինքն՝ Իրանում քաղաքական վարչակարգը   ողջունում է ընտրությունների անցկացումը եւ դա համարում իր հզորության տարրերից մեկը։ Ընտրությունները՝ բառիս բուն իմաստով, վարչակարգի հիմնական հենարանն են և որոշումներ կայացնելու և երկրի ճակատագիրը որոշելու հիմքը։

2. Իրանում ընտրությունների անցկացումը ներառում է ոչ միայն խորհրդարանական, այլեւ նախագահական, Բանիմացների խորհրդի, քաղաքային եւ գյուղական համայնքների իսլամական խորհուրդների ընտրությունները ։

3. Իրանի Իսլամական խորհրդարանի ընտրություններում թեկնածու դառնալու համար գրանցված շուրջ 20000 մարդկանցից հաստատվել է ավելի քան 15000 մարդու (այսինքն մոտ 75%-ի) թեկանծու առաջադրվելու արժանավորությունը։

4. Իրանի Իսլամական խորհրդարանն ունի 290 տեղ, յուրաքանչյուր տեղի համար պայքարում են ավելի քան 52 թեկնածու։

5. Իրանի Իսլամական խորհրդարանի յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 6 կին թեկնածու։

6. Իրանի ընտրություններում թեկնածուների միջև գնում է իրական մրցակցություն, և ընտրությունների արդյունքները նախապես հայտնի չեն, դա որոշվում է քվեատուփերի մոտ քվերակությունից հետո։

7. Իրանում քվեարկելու իրավունք ունի 61 միլիոն 172 հազար 298 մարդ, իսկ թեկնածուների 70 տոկոսը 30-ից 50 տարեկան է։

8. Իրանում քվեարկելու իրավունք ունեցող տղամարդկանց թիվը 30 միլիոն 945 հազար 13 է, իսկ կանանցը՝ 30 միլիոն 227 հազար 165:

9. Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 3 ու կես միլիոն մարդ առաջին անգամ է քվեարկում (18 և ավելի բարձր տարեկան անձինք)։

10. Այս ընտրությունների համար ամբողջ Իրանում կա մոտ 59000 ընտրատեղամաս։