Գեներալ-մայոր Սալամի. Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i214626-Գեներալ_մայոր_Սալամի._Իրանի_հիմնական_քաղաքականությունը_հարևանների_հետ_հարաբերությունների_ամրապնդումն_է
Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 08:30 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի. Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է

Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է։

Արևելյան Ատրպատական նահանգի հրամանատարների եհտ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է․ «Իրանի արտաքին քաղաքականության հիմքում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և օգտակար մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Իրանն իր հարևանների հետ շատ ընդհանրություններ ունի»։

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հավելել է. «Իրանը Հյուսիսի ու Հարավի, Արևելքի ու Արևմուտքի միջև կապի ոսկե կետն է և ունի մեծ առավելություն։ Մենք շատ ընդհանրություններ ունենք մեր հարևանների հետ։ Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և  մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները»։

Նա նշել է․ «Մենք ձգտում ենք կառուցել ուժեղ ու զարգացած Իրան, ժամանակակից ու  իսլամական Իրան և զարգացող Իրան՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային ոլորտներում»: