Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են
https://parstoday.ir/hy/news/iran-i214640-Իրանից_դեպի_Ռուսաստան_արտահանման_ծավալներն_աճել_են
Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է,որ 2022 թվականին Թեհրանի և Մոսկվայի միջև առևտրային փոխանակումների ծավալով նոր ռեկորդ է սահմանվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 13:21 Asia/Tehran
  • Իրանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն աճել են

Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է,որ 2022 թվականին Թեհրանի և Մոսկվայի միջև առևտրային փոխանակումների ծավալով նոր ռեկորդ է սահմանվել։

Ինչպես հաղորդում է ՄԵՀՐ լրատվական գործակալությունը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը չորեքշաբթի օրը Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում  հայտարարելով, որ երկու երկրների միջև առևտրի ծավալը 2022 թվականին հասել է 6 միլիարդ դոլարի, ասել է,-Ռուսական կողմից ապրանքաշրջանառության ծավալը 2,3 մլրդ է, իսկ Իրանը Ռուսաստան է արտահանել մոտ 2,1 մլրդ դոլարի արժողությամբ տարբեր ապրանքներ։

Նշելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության  զարգացման և  զբոսաշրջության ծառայությունների ոլորտում առկա  խոչընդոտները կվերացվեն՝ Նովակը հավելել է.- Էներգետիկայի և տիեզերական տեխնոլոգիաների, բժշկության, նավթի, գազի, նավթաքիմիական, ավտոմոբիլաշինության և ծառայությունների ոլորտներում  զարգացման պոտենցիալ կա և համատեղ հանձնաժողովում քննարկվել է երկու երկրների տնտեսական համագործակցությունը։

Երեկ Թեհրանում կայացել է Իրանի և Ռուսաստանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 17-րդ նիստը։

Իրանը և Ռուսաստանը ունեն ռազմավարական ընդհանուր շահեր երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև ունեն ընդհանուր մոտեցումներ տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսին է ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից է եղել։