Իրանցի բասկետբոլիստը երրորդն է Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում
https://parstoday.ir/hy/news/iran-i214656-Իրանցի_բասկետբոլիստը_երրորդն_է_Ասիայի_գավաթի_լավագույն_խաղացողների_վարկանիշային_աղյուսակում
Իրանցի բասկետբոլիստը երրորդ տեղն է զբաղեցրել Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 29, 2024 14:49 Asia/Tehran
  • Իրանցի բասկետբոլիստը երրորդն է Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում

Իրանցի բասկետբոլիստը երրորդ տեղն է զբաղեցրել Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բասկետբոլի համաշխարհային ֆեդերացիայի (FIBA) կայքը ներկայացրել է Ասիայի  2025 թ․ի գավաթի ընտրական փուլին մասնակցող 24 թիմերից յուրաքանչյուրի լավագույն խաղացողին։ Իրանի հավաքականից ընտրվել է Բեհնամ Յախչալին։ 8 համարի տակ հանդես եկող բասկետբոլիստը 2842 ձայնով զբաղեցրել է աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Առաջին տեղում է ֆիլիպինցի Դուայթ Ռամոսը՝ 5463 ձայնով, իսկ երկրորդ տեղում՝ լիբանանցի Վաել Արաքջին՝ 3581 ձայնով։

2025 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ 16 հավաքականների մասնակցությամբ։