Իրանցի բասկետբոլիստը երրորդն է Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում
Փետրվար 29, 2024 14:49 Asia/Tehran
Իրանցի բասկետբոլիստը երրորդ տեղն է զբաղեցրել Ասիայի գավաթի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Բասկետբոլի համաշխարհային ֆեդերացիայի (FIBA) կայքը ներկայացրել է Ասիայի 2025 թ․ի գավաթի ընտրական փուլին մասնակցող 24 թիմերից յուրաքանչյուրի լավագույն խաղացողին։ Իրանի հավաքականից ընտրվել է Բեհնամ Յախչալին։ 8 համարի տակ հանդես եկող բասկետբոլիստը 2842 ձայնով զբաղեցրել է աղյուսակի երրորդ հորիզոնականը։
Առաջին տեղում է ֆիլիպինցի Դուայթ Ռամոսը՝ 5463 ձայնով, իսկ երկրորդ տեղում՝ լիբանանցի Վաել Արաքջին՝ 3581 ձայնով։
2025 թվականի Ասիայի գավաթի խաղարկությունը կանցկացվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում՝ 16 հավաքականների մասնակցությամբ։