Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Մարտ 01, 2024 05:10 Asia/Tehran
Այսօր Իրանում մեկնարկել են իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունները։
ԶԼՄ-ները հայտնում են, որ քվեարկության մեկնարկից առաջ, ընտրատեղամասերի մոտ արդեն ձևավորվել են հերթեր։
Թեկնածուները պայքարում են իսլամական խորհրդարանի 290 և Առաջնորդության բանիմացների խորհրդի 88 տեղերի համար: