ԻԻՀ առաջնորդը մասնակցել է քվեարկությանը
ԻԻՀ առաջնորդը մասնակցել է այսօր առավոտյան Իրանում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին։
Այաթոլլահ Խամենեին քվեարկել է Թեհրանի իմամ Խոմեյնու հոսեյնիեյում և քվեաթերթիկը տեղադրված 110 համարի քվեատուփի մեջ։
Այաթոլլահ Խամենեին քվեարկել է Թեհրանի իմամ Խոմեյնու հոսեյնիեյում և քվեաթերթիկը գցել 110 համարի քվեատուփի մեջ։
Առաջնորդի քվեարկութույնը հեռարձակվել է մեծ թվով ներքին ու արտասահմանյան լրատվամիջոցներով։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 08։00-ին Իրանի 1218 ընտրատեղամասերում մեկնարկել են իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունները։
Թեկնածուները պայքարում են իսլամական խորհրդարանի 290 և Առաջնորդության բանիմացների խորհրդի 88 տեղերի համար: Խորհրդարանի ընտրությունների համար ընտրապայքարն ընթանում է շուրջ 15 հազար, իսկ Առաջնորդության բանիմացների խորհրդի ընտրությունների համար՝ 144 թեկնածուների միջև։
Իրանի ԿԸՀ տվյալներով՝ երկրում կա քվեարկելու իրավունք ունեցող 61 միլիոն 172 հազար 298 մարդ, որից 30 միլիոն 945 հազար 133-ը տղամարդիկ են, 30 միլիոն 227 հազար 165-ը՝ կանայք։