Համայն Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի ընտրությունները
Մարտ 01, 2024 05:53 Asia/Tehran
Այսօր առավոտյան ժամը 8-ից համայն Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների 6-րդ շրջանի ընտրությունները:
Իրանահայ համայնքը ևս ինչպես միշտ իր խուռներամ մասնակցությունն է բերել ընտրություններին:Ընտրությունների արդյունքում իրանահայ համայնքը ընտրելու է ՝Իսլամական խորհրդարանի համար իր երկու պատգամավորներին՝Թեհրանի ու հյուսիսային և Սպահանի ու հարավային իրանահայության պատգամավորներին: Թեհրանում հայ հայրենակիցների համար նկատի են առնվել 15-ընտրատեղամասեր և երկու շրջիկ քվեատուփեր: