Համայն Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի և Բանիմացների խորհրդի ընտրությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i214674-Համայն_Իրանում_մեկնարկել_է_Իսլամական_խորհրդարանի_և_Բանիմացների_խորհրդի_ընտրությունները
Այսօր առավոտյան ժամը 8-ից համայն Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների 6-րդ շրջանի ընտրությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2024 05:53 Asia/Tehran

Այսօր առավոտյան ժամը 8-ից համայն Իրանում մեկնարկել է Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության Բանիմացների 6-րդ շրջանի ընտրությունները:

Իրանահայ համայնքը ևս ինչպես միշտ իր խուռներամ մասնակցությունն է բերել ընտրություններին:Ընտրությունների արդյունքում իրանահայ համայնքը  ընտրելու է ՝Իսլամական խորհրդարանի համար իր երկու պատգամավորներին՝Թեհրանի ու հյուսիսային և Սպահանի ու հարավային իրանահայության պատգամավորներին: Թեհրանում  հայ հայրենակիցների համար նկատի են  առնվել 15-ընտրատեղամասեր և երկու շրջիկ քվեատուփեր: