Թեհրանի նահանգապետ. Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո
Մարտ 01, 2024 08:23 Asia/Tehran
Թեհրանի նահանգապետը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո։
Թեհրան նահանգի նախընտրական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցում, Ալիռեզա Ֆախարին ասել է․ «Նահանգում ընտրական գործընթացը մեկնարկել է 210 օր առաջ, և ըստ ժամանակացույցի շարունակվում է մինչև այսօր։ Այդ ընթացքում ապահովվել են համապատասխան սարքավորումները և հարմարությունները, իսկ ընտրություններին ներգրավված անձինք վերապատրաստվել են»։
Թեհրանի նահանգապետը հավելել է. «Ձայների հաշվարկի հարցում պետք է լինել ուշադիր։ Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, ձայների հաշվարկի արդյունքներն ամեն պահ հասանելի կլինեն քաղաքացիներին»։
Պիտակ