Թեհրանի նահանգապետ. Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո
https://parstoday.ir/hy/news/iran-i214686-Թեհրանի_նահանգապետ._Ընտրությունների_արդյունքները_կհրապարակվեն_ձայների_հաշվարկի_մեկնարկից_հետո
Թեհրանի նահանգապետը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2024 08:23 Asia/Tehran
  •  Թեհրանի նահանգապետ. Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո

Թեհրանի նահանգապետը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կհրապարակվեն ձայների հաշվարկի մեկնարկից հետո։

Թեհրան նահանգի նախընտրական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցում, Ալիռեզա Ֆախարին ասել է․ «Նահանգում ընտրական գործընթացը մեկնարկել է 210 օր առաջ, և ըստ ժամանակացույցի շարունակվում է մինչև այսօր։ Այդ ընթացքում ապահովվել են համապատասխան սարքավորումները և հարմարությունները, իսկ ընտրություններին  ներգրավված անձինք վերապատրաստվել են»։

Թեհրանի նահանգապետը հավելել է. «Ձայների հաշվարկի հարցում պետք է լինել ուշադիր։ Ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, ձայների հաշվարկի արդյունքներն ամեն պահ հասանելի կլինեն քաղաքացիներին»։