Մեկնաբանություն- Քաղաքական ոգևորություն ու գիտակցություն է տիրում Իրանի ընտրություններում
Իրանի Իսլամական խորհրդարանի տասներկուերորդ շրջանի և Առաջնորդության Բանիմացների ժողովի վեցերորդ շրջանի ընտրությունները կայանում են իսլամական Իրանի ժողովրդի խանդավառ մասնակցությամբ։
Չնայած Իրանի ՆԳՆ նախընտրական շտաբի հայտարարությանը, որ քվեարկությունը սկսվելու է ուրբաթ՝ մարտի 1-ի առավոտյան ժամը 8-ին, տարբեր շրջաններում մարդիկ մինչ քվեարկության գործընթացի մեկնարկը ներկա են եղել ընտրատեղամասերում։
Իսլամական Իրանի տարբեր շրջաններից ստացված հաղորդումները ցույց են տալիս, որ ներկա են ժողովրդի տարբեր խավեր՝ երիտասարդներից և առաջին անգամ ընտրողներից մինչև կանայք և տղամարդիկ, ովքեր երկար տարիներ քաղաքական դերակատարություն են ունեցել, ինչպես նաև տարբեր ոլորտների էլիտաներ, ովքեր ներկայացել են ընտրատեղամասերում՝ իրենց ճակատագիրը որոշելու համար։
Իրանի Իսլամական Հանրապետությունը միակ երկիրն է, որը սահմանադրությամբ հատուկ և մշտական մանդատներ է հատկացրել Իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների համար, հետևաբար, այսօր առավոտից սկսած՝ կրոնական փոքրամասնությունները՝ այդ թվում զրադաշտականները, հռեաները, ասորիները, քաղդեացինեը և Թեհրանի ու հյուսիսային շրջանների և Սպահանի ու հարավային շրջանների իրանահայերը, ինչպես նախորդ ընտրություններում, խանդավառությամբ մասնակցել են ընտրություններին և քվեարկել իրենց թեկնածուի օգտին։
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ևս այսօր ուրբաթ, 2024 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 8:00-ին Իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների և Առաջնորդության Բանիմացների Ժողովի վեցերորդ շրջանի քվեարկության մեկնարկի առաջին րոպեներին, հոգելույս Իմամ Խոմեյնիի Հոսեյնիեում մասնակցել է ընտրություններին։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը դիմելով Իրանի ժողովրդին ասաց. «Իմացեք, որ այսօր ամբողջ աշխարհը հետևում է Իրանում ընթացող ընտրություններին, ուստի ուրախացրե՛ք ձեր ընկերներին, իսկ չարախոհներին՝ հիասթափեցրեք»։
Իրանի օրենսդիր, գործադիր և դատական եռյակ իշխանությունների ղեկավարնեը ևս Իսլամական Իրանի ժողովրդի հետ միասին իրենց ձայնը գցեցին քվեատուփեր։
Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին քվեարկության մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց. - Ժողովրդի խուռներամ և հոծ մասնակցությունն ընտրություններին և արժանի անձնավորությունների ընտրությունը քաղաքական, տնտեսական, անվտանգության, հասարակական և մշակութային ոլորտներում դրական հետևանքներ է ունենալու։
Իրանի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ ընտրական այս շրջանում մասնակցության իրավունք ունի 61 մլն 172 հազար 298 մարդ․ 31 նահանգներում տեղադրվել են շուրջ 59 հազար ընտրատեղամասեր, որոնցից 15 հազարը շարժական են։
Քվեարկության այս փուլում կընտրվեն Իրանի Իսլամական խորհրդարանի 290 պատգամավորներ և Առաջնորդության Բանիմացների Ժողովի 88 անդամներ: