Սպահանի հայոց թեմի առաջնորդ․Հայերը իրենց հավատարմությունը ցույց տվեցին համակարգին
Մարտ 02, 2024 14:21 Asia/Tehran
Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան Եպս. Քեչեճյանը ԻՌՆԱ-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է. «Իրանում ընտրությունների անցկացման գործընթացը թափանցիկ է, ազատ և լավ ծրագրված, և հայերը մասնակցելով ընտրություններին ցույց տվեցին իրենց հավատարմությունը համակարգին ու իրենց հայրենիքին»։
Մարտի 1-ի ընտրություններում Սպահանի հայ համայնքն իր 80 տոկոսանոց մասնակցությամբ աջակցություն հայտնեց հեղափոխության իդեալներին։