ՖԻՖԱ-ի նախագահ. Իրանի ֆուտբոլը ծաղկում է
https://parstoday.ir/hy/news/iran-i214750-ՖԻՖԱ_ի_նախագահ._Իրանի_ֆուտբոլը_ծաղկում_է
Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի՝ «ՖԻՖԱ»-ի նախագահն ասել է,որ Իրանի ֆուտբոլն առաջադիմում ու ծաղկում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2024 15:17 Asia/Tehran
  • ՖԻՖԱ-ի նախագահ. Իրանի ֆուտբոլը ծաղկում է

Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի՝ «ՖԻՖԱ»-ի նախագահն ասել է,որ Իրանի ֆուտբոլն առաջադիմում ու ծաղկում է։

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Իրան կատարած այցի տարելիցի կապակցությամբ Instagram-ում գրել է.-«2018 թվականին ես մեկնեցի գեղեցիկ Իրան՝ խոսելու հատկապես կանանց շրջանում ֆուտբոլի  զարգացման մասին, և այդ ժամանակից ի վեր այս մարզաձևում զգալի առաջընթաց է գրանցվել»։

Անդրադառնալով 2024 թվականին ԱՄԷ-ում կայացած լողափնյա ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանի զբաղեցրած երրորդ հորիզոնականին՝ Ինֆանտինոն իր  գրառման մեջ հավելել է, որ Իրանում ֆուտբոլը ծաղկում է, և ՖԻՖԱ-ն աջակցում է զարգացման տարբեր նախաձեռնություններին։

2024թ․ ԱՄԷ-ում կայացած լողափնյա ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը
Հարգանքի տուրք՝ Իրանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողներին՝ Իրանի ազգային օրհներգը հնչեցնելիս