ՖԻՖԱ-ի նախագահ. Իրանի ֆուտբոլը ծաղկում է
Մարտ 02, 2024 15:17 Asia/Tehran
Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի՝ «ՖԻՖԱ»-ի նախագահն ասել է,որ Իրանի ֆուտբոլն առաջադիմում ու ծաղկում է։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Իրան կատարած այցի տարելիցի կապակցությամբ Instagram-ում գրել է.-«2018 թվականին ես մեկնեցի գեղեցիկ Իրան՝ խոսելու հատկապես կանանց շրջանում ֆուտբոլի զարգացման մասին, և այդ ժամանակից ի վեր այս մարզաձևում զգալի առաջընթաց է գրանցվել»։
Անդրադառնալով 2024 թվականին ԱՄԷ-ում կայացած լողափնյա ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանի զբաղեցրած երրորդ հորիզոնականին՝ Ինֆանտինոն իր գրառման մեջ հավելել է, որ Իրանում ֆուտբոլը ծաղկում է, և ՖԻՖԱ-ն աջակցում է զարգացման տարբեր նախաձեռնություններին։