Իրանն ինչպե՞ս է գնալու Հարավային բևեռ
Ռուսաստանի փոխվարչապետի Թեհրան կատարած այցը և Իրանի պաշտոնյաների հետ նրա խորհրդակցությունը վկայում են այն մասին , որ երկու երկրները զգալի համագործակցություն են սկսել Թեհրանի՝ Հարավային բևեռ մուտք գործելու ոլորտում։
Ռուսաստանի հարցերով փորձագետ Ռուհոլլահ Մոդաբերը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է մտնել Հարավային բևեռ, և հաշվի առնելով, որ Հարավային բևեռի ամենամեծ կենտրոնը պատկանում է Ռուսաստանին, Մոսկվան և Թեհրանը համագործակցություն են ծավալում այս ոլորտում։
Նրա խոսքով, արևմտյան երկրները մտահոգ են Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության աճի պատճառով, և նրանք գիտեն, որ այդ հարցը կարևոր դեր է խաղալու երկու կողմերի հնարավորությունների մեծացման և Իրանի զսպիչ ուժի մեծացման գործում, որի ամենակարեւոր դրսևորումներից մեկը լինելու է պատժամիջոցների չեզոքացումը։
Ռուսաստանի հարցերով փորձագետը նշելով, որ Իրանի ներկայությունը Հարավային բևեռում խոշոր ներդրումներ է պահանջում, հստակեցրել է,-Նկատի ունենալով այս հարցը, Թեհրանի և Մոսկվայի համագործակցությամբ Իրանը կարող է առաջին քայլով օգտագործել Ռուսաստանի օբյեկտները Հարավային բևեռում՝ իր գործունեությունը առաջ մղելու համար։
Պետք է նկատի ունենալ,որ այս տարածաշրջանում ներկայությունը տարբեր կողմեր ունի, և Իրանը Հարավային բևեռում իր ներկայությամբ դասվելու է աշխարհի առաջատար տերությունների շարքում։