Իրանն ինչպե՞ս է գնալու Հարավային բևեռ
https://parstoday.ir/hy/news/iran-i214760-Իրանն_ինչպե_ս_է_գնալու_Հարավային_բևեռ
Ռուսաստանի փոխվարչապետի Թեհրան կատարած այցը և Իրանի պաշտոնյաների հետ նրա խորհրդակցությունը վկայում են այն մասին , որ երկու երկրները զգալի համագործակցություն են սկսել Թեհրանի՝ Հարավային բևեռ մուտք գործելու ոլորտում։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 03, 2024 07:18 Asia/Tehran
  • Իրանն ինչպե՞ս է գնալու Հարավային բևեռ

Ռուսաստանի փոխվարչապետի Թեհրան կատարած այցը և Իրանի պաշտոնյաների հետ նրա խորհրդակցությունը վկայում են այն մասին , որ երկու երկրները զգալի համագործակցություն են սկսել Թեհրանի՝ Հարավային բևեռ մուտք գործելու ոլորտում։

Ռուսաստանի հարցերով փորձագետ Ռուհոլլահ Մոդաբերը հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է մտնել Հարավային բևեռ, և հաշվի առնելով, որ  Հարավային բևեռի ամենամեծ կենտրոնը պատկանում է Ռուսաստանին, Մոսկվան և Թեհրանը  համագործակցություն են ծավալում այս ոլորտում։

Նրա խոսքով, արևմտյան երկրները մտահոգ են Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության աճի պատճառով, և նրանք գիտեն, որ այդ հարցը կարևոր դեր է խաղալու երկու կողմերի հնարավորությունների մեծացման և Իրանի զսպիչ ուժի մեծացման գործում, որի ամենակարեւոր դրսևորումներից մեկը լինելու է պատժամիջոցների չեզոքացումը։

Ռուսաստանի հարցերով փորձագետը նշելով, որ Իրանի ներկայությունը Հարավային բևեռում խոշոր ներդրումներ է պահանջում, հստակեցրել է,-Նկատի ունենալով այս հարցը,  Թեհրանի և Մոսկվայի համագործակցությամբ Իրանը կարող է առաջին քայլով օգտագործել Ռուսաստանի օբյեկտները Հարավային բևեռում՝ իր գործունեությունը առաջ մղելու համար։

Պետք է նկատի ունենալ,որ  այս տարածաշրջանում ներկայությունը տարբեր կողմեր ունի, և Իրանը Հարավային բևեռում իր ներկայությամբ  դասվելու է աշխարհի առաջատար տերությունների շարքում։