Իրանում պողպատի արտադրության 40 տոկոս աճ է արձանագրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i214840-Իրանում_պողպատի_արտադրության_40_տոկոս_աճ_է_արձանագրվել
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Իրանը պողպատի արտադրության ոլորտում 40 տոկոս աճ է արձանագրել և դասվել է աշխարհում պողպատի արդյունաբերության առաջատար արտադրողների շարքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2024 13:13 Asia/Tehran
  • Իրանում պողպատի արտադրության 40 տոկոս աճ է արձանագրվել

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Իրանը պողպատի արտադրության ոլորտում 40 տոկոս աճ է արձանագրել և դասվել է աշխարհում պողպատի արդյունաբերության առաջատար արտադրողների շարքին։

2024 թվականի առաջին ամսին Պողպատի համաշխարհային ասոցիացիան հայտարարեց, որ Իրանում պողպատի արդյունահանումը կազմել է 2,6 մլն տոննա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2023) ցույց է տալիս 40% աճ, և սա արտադրության ամենաբարձր աճն է աշխարհում պողպատ արտադրող 10 երկրների միջև։ 
Իրանի պողպատ արտադրողների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ Բահադոր Ահրամյանի խոսքով, 2024 թվականի առաջին ամսում հում պողպատ արտադրող 10 առաջատար երկրների ցանկի հրապարակմամբ Իրանը զբաղեցրել է 9-րդ տեղը։
Ահրամյանը նշեց, որ չնայած էներգիայի, էլեկտրաէներգիայի և գազի սահմանափակումներին, արտադրողականության աճի և արտադրության կառավարման հետ մեկտեղ հաստատվել է արդյունահանման ավելացման գործընթաց և լուրջ ներդրումներ արժեշղթայի համալրման և պողպատի արդյունաբերության զարգացման ոլորտում։