Իրանը Կատարի ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել է «Էրլիկոն» զենիթահրթիռային համակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i214868-Իրանը_Կատարի_ցուցահանդեսում_առաջին_անգամ_ներկայացրել_է_Էրլիկոն_զենիթահրթիռային_համակարգը
Այս զենիթային զինատեսակը լայնորեն օգտագործվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերում։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Մարտ 04, 2024 19:42 Asia/Tehran

Այս զենիթային զինատեսակը լայնորեն օգտագործվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերում։

Իրանը Կատարում ընթացող DIMDEX-2024 սպառազինությունների ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացրել են «Էրլիկոն» նավային ավտոմատ համակարգչայնացված զենիթային հրազենը: Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ «Էրլիկոն» 20 մմ զենիթային զինատեսակը պատրաստել է Իրանի ՊՆ-ին կից Պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը:

Այս զենիթային զենքը լայնորեն կիրառվում է Իրանի ռազմածովային ուժերի նավերի վրա։ Դրա թիրախային հեռահարությունը (օդային թիրախների ուղղությամբ արդյունավետ կորագիծը) հասնում է 2 հազար մետրի, հրազենը րոպեում 900-1000 կրակոց է արձակում։