Իրանը դատապարտել է քիմիական զենքի օգտագործումը
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպանն ասել է․- Իրանը ևս մեկ անգամ խստորեն դատապարտում է ցանկացած վայրում, ժամանակում և ցանկացած պարագայում քիմիական զենքի օգտագործումը։
Երկուշաբիթի օրը, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստը՝ անդամ 35 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Արևմտյան Ասիայում տիրող իրավիճակի վերաբերյալ անվտանգության խորհրդի նիստում, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ և դեսպան՝ Ամիր Սաիդ Իրավանին ասել է․- Դատապարտելով քիմիական զենքի կիրառումը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ցանկացած հետաքննություն պետք է լինի անկողմնակալ, մասնագիտական, և օբյեկտիվ և լիովին պետք է համապատասխանի Քիմիական զենքի մասին կոնվենցիայի պահանջներին և ընթացակարգերին:
Իրավանին նշել է, որ շատ կարևոր է, որ Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը կարողանա անկողմնակալ, մասնագիտական և օբյեկտիվ կերպով իրականացնել իր պարտականությունները, որպեսզի ապացույցների վրա հիմնված եզրակացություններով պարզի իրողությունները, իսկ կոնվենցիան պետք է իրագործվի ամբողջությամբ, արդյունավետ և առանց խտրականության։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը որոշ երկրներին կոչ է արել խուսափել Սիրիայի դեմ վաղաժամ դատողություններից և անհիմն քաղաքական մեղադրանքներից։
Իրավանին ասել է․- Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Դամասկոսի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև կառուցողական երկխոսության շարունակմանը մնացած հարցերը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար։
Մինչև ուրբաթ օրը շարունակվող ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի եռամսյա նիստի օրակարգում են միջուկային անվտանգությանը, անվտանգության համաձայնագրի իրականացմանը և գործակալության գիտահետազոտական գործունեության ամրապնդմանը վերաբերող տարբեր հարցեր։ Այս հանդիպման ընթացքում ինչպես նախկինում անդրադարձ է լինելու նաև Հյուսիսային Կորեայում և Սիրիայում միջուկային գործունեությանը, ինչպես նաև ECOS անվտանգության համաձայնագրին։