Իրանը տուրբիններ արտադրող երկրների հնգյակում է
https://parstoday.ir/hy/news/iran-i214874-Իրանը_տուրբիններ_արտադրող_երկրների_հնգյակում_է
Նշելով, որ էլեկտրակայանների տարբեր մասերի 91%-ն արտադրվում է երկրում, Իրանի ջերմային էներգիայի ընկերության արտադրության գծով փոխտնօրենն ասել է․- Իրանն աշխարհում տուրբիններ արտադրող երկրների հնգյակում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2024 08:11 Asia/Tehran
  • Իրանը տուրբիններ արտադրող երկրների հնգյակում է

Նշելով, որ էլեկտրակայանների տարբեր մասերի 91%-ն արտադրվում է երկրում, Իրանի ջերմային էներգիայի ընկերության արտադրության գծով փոխտնօրենն ասել է․- Իրանն աշխարհում տուրբիններ արտադրող երկրների հնգյակում է։

Երկուշաբթի օրը այցելելով էլեկտրակայանների վերանորոգման ընկերություն, Իրանի ջերմային էներգիայի ընկերության արտադրության գծով փոխտնօրեն Նասեր Էսկանդարին ասել է. -ՋԷԿ-երը արտադրում են երկրի էներգիայի 94%-ը, իսկ էներգիայի արտադրության 6%-ը կատարվում է այլ էլեկտրակայաններում, և ներկայումս 42 նոր էներգաբլոկ միացել են այս ցանցին։

Նշելով, որ չնայած պատժամիջոցներին, երկրի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը չի թերացել ժողովրդին ծառայություններ մատուցել, Իրանի ջերմային էներգիայի ընկերության արտադրության գծով փոխտնօրենն ասել է․- Չնայած տնտեսական դժվարություններին և պատժամիջոցներին, անցած երկու տարում Իրանի էլեկտրաէներգիայի արդյունաբերությունը կարողացել է ծառայություններ մատուցել 98 տոկոս պատրաստվածությամբ՝ մինչդեռ այս ցուցանիշն աշխարհում 95 տոկոս է։