Ովքե՞ր են Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները
https://parstoday.ir/hy/news/iran-i214882-Ովքե_ր_են_Իրանի_իսլամական_խորհրդարանում_կրոնական_փոքրամասնությունների_պատգամավորները
2024 թվականի մարտի 1-ին Իրանում կրոնական փոքրամասնություններն իրենց մյուս հայրենակիցների հետ միասին մասնակցելով 12-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին, ընտրեցին իրենց պատգամավորներին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 05, 2024 13:30 Asia/Tehran
  • Ովքե՞ր են Իրանի իսլամական խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները

2024 թվականի մարտի 1-ին Իրանում կրոնական փոքրամասնություններն իրենց մյուս հայրենակիցների հետ միասին մասնակցելով 12-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին, ընտրեցին իրենց պատգամավորներին։

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն, Իրանում կրոնական փոքրամասնություններն ինչպես մյուսները հարգվում են օրենքի սահմաններում, նրանք ազատ են կատարել իրենց կրոնական արարողությունները և իրենց անձնական հանգամանքներում թույլատրվում է գործել իրենց կրոնին համապատասխան:

Իրանի Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական կրոնական փոքրամասնություններից յուրաքանչյուրը կարող է պատգամավոր ունենալ Իրանի խորհրդարանում։

Իրանի Իսլամական խորհրդարանի 11-րդ գումարման ընտրությունների համեմատ՝ Իրանի կրոնական փոքրամասնությունները 2024 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած  խորհրդարանի  12-րդ գումարման ընտրություններում իրենց պատգամավորներին ընտրել են մի փոքր փոփոխությամբ։

11-րդ շրջանի խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավորն էր Արա Շահվերդյանը։Նա Խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում  շահելով ձայների ավելի քան 80 տոկոսը վերտընտրվեց Թեհրանի և հյուսիսային Իրանահայության պատգամավոր։ 

(Արա Շահվերդյան՝  Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր)

Իրանի Իսլամական 11-րդ շրջանի խորհրդարանում Սպահանի և հարավային  Իրանահայտության պատգամավորն էր Ռոբերտ Բեգլարյանը, իսկ մարտի մեկին տեղի ունեցած խորհրդարանի 12-րդ գումարման  ընտրություններում Գեղարդ Մանսուրյանն ընտրվեց Սպահանի և հարավային Իրանահայտության պատգամավոր։

( Գեղարդ Մանսուրյան՝Սպահանի և հարավային Իրանահայտության պատգամավոր)

Խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններում ասորի եւ քաղդեացի հայրենակիցների պատգամավոր Չարլի Էնույե Թեքիեն կարողացել է հավաքել իր հավատակիցների ձայների մոտ 90%-ը։

Չարլի Էնույե Թեքիե՝ Իրանի ասորիների և քաղդեասցիների պատգամավոր

Հրեաները ևս հերթական անգամ 11-րդ շրջանի խորհրդարանում  Հոմայուն Սամեհ Յահին են ընտրել որպես իրենց պատգամավոր  12-րդ  խորհրդարանում։

 Հոմայուն Սամեհ Յահ՝ Իրանի հրեաների պատգամավոր

Էսֆանդիար Էխթիարին Իրանի զրադաշտական ​​համայնքի պատգամավորն  էր 11-րդ  խորհրդարանում, սակայն այս անգամ խորհրդարանի 12-րդ  գումարման ընտրություններում  զրադաշտականների պատգամավոր է ընտրվել տիկին Բեհշիդ Բահրխորդարը։ 

Բեհշիդ Բարխորդար՝  Իրանում զրադաշտականների պատգամավոր