Պակիստանի միջազգային առևտրի և արդյունաբերության ցուցահանդեսի բացումը Իրանի մասնակցությամբ
(last modified Fri, 08 Mar 2024 13:35:09 GMT )
Մարտ 08, 2024 17:05 Asia/Tehran
  • Պակիստանի միջազգային առևտրի և արդյունաբերության ցուցահանդեսի բացումը Իրանի մասնակցությամբ

 Պակիստանի տնտեսական սիրտը հանդիսացող Կարաչի քաղաքում բացվել է Պակիստանի խոշորագույն միջազգային առևտրի և արդյունաբերական ցուցահանդեսը՝ Իրանի Իսլամական Հանրապետության ընկերությունների ակտիվ մասնակցությամբ:

Պակիստանի առևտրի և արդյունաբերության 20-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր ուրբաթ Պակիստանի պաշտոնյաների և օտարերկրյա հյուրերի ներկայությամբ Պակիստանի հարավում Սինդ նահանգի կենտրոն Կարաչի նավահանգստային քաղաքում գտնվող Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Այս ցուցահանդեսը շարունակվելու է մինչև վաղը՝ շաբաթ օրը։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Կարաչիում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս, Իրանի առևտրային խորհրդական Հասան Նուրյանը ներկա է գտնվել Իրանի հատուկ տաղավարում և զրուցել է իրանական ընկերությունների սեփականատերերի հետ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումների, ինչպես նաև Իրանի և Պակիստանի մասնավոր հատվածի հարաբերությունների զարգացման համար ցուցահանդեսային միջոցառումների կարևորության շուրջ։

Իրանի Իսլամական Հանրապետության տաղավարը ընդունում է տարբեր ընկերությունների։ Չաբահարում դեպի Պակիստան արտահանումների միջազգային ցուցահանդեսն անցկացնելուց հետո այս միջոցառումը համարվում է երկու բարեկամական ու եղբայրական հարեւանների առաջին համատեղ համագործակցությունը ցուցահանդեսային ոլորտում։

Վերջին երկու տարիների ընթացքում Իրանի ներկայությամբ 4 ցուցահանդեսային միջոցառում է անցկացվել Կարաչիում և 2 ցուցահանդես՝ համապատասխանաբար Լահորում և Իսլամաբադում։