Իրանը կրթության ոլորտում գենդերային հավասարության ինդեքսով աշխարհի առաջին 10 երկրների շարքում է
https://parstoday.ir/hy/news/iran-i215040-Իրանը_կրթության_ոլորտում_գենդերային_հավասարության_ինդեքսով_աշխարհի_առաջին_10_երկրների_շարքում_է
Հնդկաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Իրանը կրթության ոլորտում գենդերային հավասարության ցուցանիշով աշխարհի 10 լավագույն երկրներից մեկն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2024 14:34 Asia/Tehran
  • Իրանը կրթության ոլորտում գենդերային հավասարության ինդեքսով աշխարհի առաջին 10 երկրների շարքում է

Հնդկաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ Համաշխարհային բանկի զեկույցի համաձայն՝ Իրանը կրթության ոլորտում գենդերային հավասարության ցուցանիշով աշխարհի 10 լավագույն երկրներից մեկն է։

Ուրբաթ օրը Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նյու Դելիում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Իրաջ Էլահին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԲՐԻԿՍ-ի Առևտրաարդյունաբերական պալատի կողմից  կայացած նիստում կանանց նկատմամբ ուշադրությունը ներկայացրեց որպես Իրանի Իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկը և ասաց, որ այս հատուկ մոտեցումը պատճառ դարձավ, որ իրանցի կանայք զգալի ներկայություն ունենան տարբեր քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային և մարզական ոլորտներում՝ հասնելով զգալի հաջողությունների։

Էլահին մատնանշեց Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության մեջ ամրագրված կնոջ դիրքը՝ ասելով, որ համաձայն այս օրենքի՝ կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, ունեն կրթության, աշխատելու, սեփականության, քվեարկելու և ընտրելու իրավունք։

Հնդկաստանում Իրանի դեսպանը արևմտյան լրատվամիջոցների կողմից ստեղծված  իրանցի կանանց պատկերը անիրատեսական ու սխալ է անվանել՝ հավելելով, որ Իրանում համալսարանների դասախոսների 34%-ը, ուսանողների 56%-ը և բժիշկների 40%-ը կանայք են, իսկ զբաղվածության, ձեռներեցություն, սպորտի և կինոյի ասպարեզներում կանայք տղամարդկանց պես ակտիվ ներկայություն ունեն։