Իրանի ինքնաբավությունը՝ մարդատար ինքնաթիռների պահեստամսերի մատակարարման և վերանորոգման հարցում
Իրանի նախագահական կառույցի գիտության ու տեխնոլոգիայի և գիտելիքահենք տնտեսության հարցերով վարչության ավագ պաշտոնյան հայտարարել է ներքին փորձագետների կողմից մարդատար ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման և վերանորոգման հարցում Իրանն ինքնաբավության է հասել։
Գիտելիքահենք տնտեսության զարգացման կառույցի փոխտնօրեն՝ Ջավադ Մաշայեխն ասել է, որ Արևմտյան պատժամիջոցների պատճառով Իրանը մեծապես կախված էր օտարերկրյա ընկերություններից՝ առևտրային և մարդատար ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման և վերանորոգման համար, սակայն իրանցի փորձագետների և գիտնականների ջանքերով այսօր մեծ թվով պահեստամասեր արտադրվում են Իրանում:
Մաշայեխը հայտարարելով որ ներկայումս օդանավերը որևէ տեսակի վերանորոգման համար արտասահման ուղարկելու կարիք չկա, ասաց որ ներկայումս որոշ երկրներ, որոնց նկատմամբ ևս պատժամիջոցներ են կիրառվել տարբեր պատճառներով և պահեստամասեր ձեռք բերելու և տեխնիկական սպասարկում ստանալու հնարավորություն չունեն, վստահում են իրենց օդանավները իրանցի փորձագետներին։
Իրանցի այս պաշտոնյայի խոսքով՝ գիտելիքահենք ներքին ընկերությունները հասել են այնպիսի կարողությունների, որ որոշ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, որոնք առաջադեմ են տարբեր ռազմական, տեխնիկական և սպառազինության ոլորտներում, համագործակցում են իրանական գիտելիքահենք ընկերությունների հետ։
Իրանցի երիտասարդ փորձագետները և գիտելիքահենք ընկերությունների գիտնականները, կառավարության աջակցությամբ և ջանքերով ու հաստատակամությամբ՝ արտադրելով երկրի բազմաթիվ կարիքները, չեզոքացնում են Իրանի դեմ արևմտյան դաժան պատժամիջոցները։