Իրանցի դիվանագետի թվիթը՝ կանանց իրավունքների հարցում Արեւմուտքի երկակի դիրքորոշումների վերաբերյալ
Մարտ 11, 2024 12:56 Asia/Tehran
Իրանցի դիվանագետը թվիթերում քննադատել է արևմտյան դեսպանների երկակի դիրքորոշումները կանանց իրավունքների վերաբերյալ։
Իրանցի դիվանագետ Սեյեդ Ռասուլ Մուսավին X սոցցանցի հարթակում գրել է. «Մենք լսեցինք Թեհրանում բնակվող ձեր դիվանագետների ուղերձները մարտի 8-ի կապակցությամբ՝ ի պաշտպանություն կանանց իրավունքների։ Իսկապե՞ս սպսում եք, որ մենք հավատանք, որ ձեր խոսքերում անկեղծություն կա, քանի որ դուք խոսում եք պարսկերեն: Եթե խոսում եք կանանց իրավունքների մասին, ինչո՞ւ ոչինչ չեք ասում Գազայում սիոնիստների կողմից սպանված 9000 կանանց մասին»։