Մեծարվել է Իրանցի հանրահայտ բանաստեղծ և հեքիաթասաց Նիզամի Գյանջավին
Իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակի օրվան զուգահեռ, մայրաքաղաք Թեհրանում կայացել է նրա արձանի բացման արարողությունը, Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնյաների և մի շարք մշակութային գործիչների մասնակցությամբ։
Աբու Մուհամմադ Էլիասը, գրական անունով Նիզամի Գյանջավին, 12-րդ դարի իրանցի հայտնի բանաստեղծներից է:
Նիազմին հռչակվել է իր հինգ մասնավիներով, որոնք հայտնի են "Հինգ գանձ" կամ "Նիզամիի Խամսե" անունով: Նիզամիի այս ստեղծագործությունը մեծ ներդրում է ունեցել իրանական միստիկական և ռոմանտիկ մշակույթի ձևավորման գործում։ Պարսկական գրականության մեջ Նիզամիի կարևոր դերի պատճառով իրանական օրացույցում Էսֆանդի 21-ը (մարտի 11) օրը նվիրված է նրա հիշատակին։
Թեհրանի քաղաքապետարանի շրջակա միջավայրի և քաղաքային ծառայությունների հարցերով տեղակալ՝ Հոսեյն Նազարին այս միջոցարման շրջանակում ասել է․- Թեհրանի քաղաքապետարանի աշխատանքներից մեկը մեծանուն մարդկանց հիշատակը վառ պահելն ու մշակույթի դերի բարձր պահելն է և այդ նպատակով Թեհրանի քաղաքապետարանի բարեզարդման կազմակերպությունը պատրաստում է մեծերի արձանը և տեղադրում քաղաքի գլխավոր հրապարակներում և այդպիսով զարկ տալիս իրանական մշակույթին։