Իրանի բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները պարգևատրվել են Ֆաթհ շքանշանով
Իրանի ԶՈՒ գերագույն հրամանատար այաթոլլա Խամենեին հանդիսավոր արարողության ժամանակ Ֆաթհ շքանշանով պարգեւատրել է բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլ Ռահիմ Մուսավիին եւ ԻՀՊԿ գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամիին:
Գերագույն առաջնորդի գրասենյակի տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ՝ այս մրցանակը շնորհվել է բանակի և ԻՀՊԿ հրամանատարներին՝ Իրանի զինված ուժերի պաշտպանունակության և մարտական հզորության և զսպող ուժի կատարելագործման գործում կատարած աշխատանքի շնորհիվ։
ԻԻՀ գերագույն առաջնորդ և գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին բանակի և ԻՀՊԿ գլխավոր հրամանատարներին «Ֆաթհ» առաջին աստիճանի շքանշանի շնորհումից հետո ասել է. «Թող Աստված հաղթանակի քաղցրությունը բոլոր ոլորտներում, պարգևի ձեզ, բոլոր ընկերներին և Իրանի Իսլամական Հանրապետությանը»։
Ֆաթհ շքանշանը խորհրդանշում է Իսլամի զինվորների հաղթական գործողությունները և այդ գործողությունների մարտիկներին:
Այս շքանշանը բաղկացած է երեք արմավենու տերևներից, Խորամշահրի գլխավոր մզկիթի գմբեթից և Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից։