Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ծովային անվտանգության գոտու համատեղ զորավարժությունը
Մարտ 11, 2024 13:46 Asia/Tehran
ԻԻՀ ռազմածովային ուժերի վերգետնյա և թռչող ստորաբաժանումները և Չինաստանի ու Ռուսաստանի լողացող ստորաբաժանումները պատրաստվում են վաղը՝ երեքշաբթի, սկսել ծովային անվտանգության գոտու համատեղ զորավարժությունները։
Այս զորավարժություններին ներկա են նաև ներկայացուցիչներ Օմանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Պակիստանից և Հարավային Աֆրիկայից։
Այս զորավարժությունների անցկացման նպատակն է ամրապնդել անվտանգությունն ու դրա հիմքերը տարածաշրջանում և ընդլայնել բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև և ցույց տալ այդ երկրների բարի կամքն ու կարողությունը՝ համատեղ աջակցելու համաշխարհային խաղաղությանը, ծովային անվտանգությանը և ստեղծել ծովային համագործակցություն՝ ընդհանուր ապագայով: