Քանանի. ԱՄՆ-ի կողմից մարդասիրական օգնություն ուղարկելը դեպի Գազա ծիծաղելի շոու է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ծիծաղելի և միաժամանակ դառը շոու է համարել Ամերիկայի խորհրդանշական գործողությունը՝ Գազայի հատվածում մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում։
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի Չաֆին, երկուշաբթի օրը իր ամենշաբաթյա ասուլիսում անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայում անմեղ կանանց ու երեխաների սպանությանը և Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությանը Սիոնիստական ռեժիմին հայտարարել է. «Սիոնիստական ռեժիմի հեռացումը ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից, մարդու իրավունքներին հավակնող երկրների համար մեծ քննություն է»։
Անդրադառնալով Կառավարիչների խորհրդի վերջերս կայացած հանդիպմանը՝ Քանանին հայտարարել է, որ Իրանի համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակվում է, և անհիմն և ոչ տեխնիկական հայտարարությունները չեն ազդում Թեհրանի կամքի վրա։ Քանանին հավելեց. «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջխաղացումը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կշարունակվի երաշխիքների համաձայնագրի շուրջ »։
Իրանի դիվանագիտական համակարգի խոսնակը նաև քննադատել է մարդու իրավունքների նկատմամբ արևմտյան երկրների երկակի մոտեցումը և նշելով, որ ԱՄՆ-ն Իրանին խանգարում է հատուկ հիվանդների (թիթեռ հիվանդների) համար անհրաժեշտ դեղամիջոցներ ուղարկելու հարցում ասել է, «Մեծ ու բացահայտ սուտ է, որ Ամերիկան անընդմեջ և կեղծավոր կերպով հայտարարում է, որ պատժամիջոցներ չի կիրառել Իրանի ժողովրդի դեմ»։