Իրանը պահանջել Սիոնիստական ​​ռեժիմին վտարել ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից
https://parstoday.ir/hy/news/iran-i215198-Իրանը_պահանջել_Սիոնիստական_ռեժիմին_վտարել_ՄԱԿ_ի_Կանանց_հանձնաժողովից
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նիստում ԻԻՀ փոխնախագահ՝ Էնսիե Խազալին կոչ արեց Սիոնիստական ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից՝ անդրադառնալով այդ ռեժիմի կողմից մի քանի տասնամյակ բռնաբարություններին և միլիոնավոր երեխաների ու կանանց սպանությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2024 07:58 Asia/Tehran
  • Իրանը պահանջել Սիոնիստական ​​ռեժիմին վտարել ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նիստում ԻԻՀ փոխնախագահ՝ Էնսիե Խազալին կոչ արեց Սիոնիստական ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից՝ անդրադառնալով այդ ռեժիմի կողմից մի քանի տասնամյակ բռնաբարություններին և միլիոնավոր երեխաների ու կանանց սպանությանը։

Էնսիե Խազալին երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նիստում ունեցած ելույթում ասել է. - Այսօր աշխարհի ազատատենչ մարդիկ ակնկալում են, որ այն ռեժիմը, որը պատասխանատու է տասնյակ տարիներ միլիոնավոր կանանց և երեխաների տեղահանությունների, բռնաբարությունների և սպանությունների համար, տեղ չունենա ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում:

Նա հավելել է. -Հետևաբար Իրանի հզոր կանանց անունից և աշխարհի դիմադրող ու խաղաղասեր կանանց հետ միասնաբար պահանջում եմ չեղարկել Իսրայելի ահաբեկչական ռեժիմի անդամակցությունն այս հանձնաժողովում։

ԻԻՀ փոխնախագահը պահանջել է Իսրայելին վտարել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից, մինչդեռ Սիոնիստական ​​ռեժիմը Արևմուտքի աջակցությամբ, Ալ-Աքսայի փոթորիկ գործողության ձախողումը փոխհատուցելու համար Գազայում զանգվածային ջարդ է սկսել: Այս ռեժիմը փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։

Ըստ տեղեկությունների, ավելի քան 30 հազար պաղեստինցի է նահատակվել, եւս 70 հազարը վիրավորվել է։