Իրանը պահանջել Սիոնիստական ռեժիմին վտարել ՄԱԿ-ի Կանանց հանձնաժողովից
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նիստում ԻԻՀ փոխնախագահ՝ Էնսիե Խազալին կոչ արեց Սիոնիստական ռեժիմին հեռացնել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից՝ անդրադառնալով այդ ռեժիմի կողմից մի քանի տասնամյակ բռնաբարություններին և միլիոնավոր երեխաների ու կանանց սպանությանը։
Էնսիե Խազալին երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նիստում ունեցած ելույթում ասել է. - Այսօր աշխարհի ազատատենչ մարդիկ ակնկալում են, որ այն ռեժիմը, որը պատասխանատու է տասնյակ տարիներ միլիոնավոր կանանց և երեխաների տեղահանությունների, բռնաբարությունների և սպանությունների համար, տեղ չունենա ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում:
Նա հավելել է. -Հետևաբար Իրանի հզոր կանանց անունից և աշխարհի դիմադրող ու խաղաղասեր կանանց հետ միասնաբար պահանջում եմ չեղարկել Իսրայելի ահաբեկչական ռեժիմի անդամակցությունն այս հանձնաժողովում։
ԻԻՀ փոխնախագահը պահանջել է Իսրայելին վտարել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից, մինչդեռ Սիոնիստական ռեժիմը Արևմուտքի աջակցությամբ, Ալ-Աքսայի փոթորիկ գործողության ձախողումը փոխհատուցելու համար Գազայում զանգվածային ջարդ է սկսել: Այս ռեժիմը փակել է Գազայի հատվածի բոլոր անցումները և ռմբակոծում է այս տարածքը։
Ըստ տեղեկությունների, ավելի քան 30 հազար պաղեստինցի է նահատակվել, եւս 70 հազարը վիրավորվել է։