Ասիայի Սեղանի Թենիսի առաջնության խաղերի համար երկու իրանցի կին մրցավար է ընտրվել
https://parstoday.ir/hy/news/iran-i215220-Ասիայի_Սեղանի_Թենիսի_առաջնության_խաղերի_համար_երկու_իրանցի_կին_մրցավար_է_ընտրվել
 Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիան` ATTU-ն հայտարարել է Ղազախստանում կայանալիք Ասիայի սեղանի թենիսի առաջնության  մեծահասակների մրցաշարում երկու իրանցի կին մրցավարների ներկայության մասին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 12, 2024 13:40 Asia/Tehran
  • Ասիայի Սեղանի Թենիսի առաջնության խաղերի համար երկու իրանցի կին մրցավար է ընտրվել

 Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիան` ATTU-ն հայտարարել է Ղազախստանում կայանալիք Ասիայի սեղանի թենիսի առաջնության  մեծահասակների մրցաշարում երկու իրանցի կին մրցավարների ներկայության մասին։

 Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիայի հայտարարությամբ երկու իրանցի մրցավարներ Սիմին Ռեզային և Նասիբեհ Դելիր Հերավին  Ղազախստանում կայանալիք սեղանի թենիսի Ասիայի առաջնության մրցաշարում ընտրվել են, համապատասխանաբար, որպես գլխավոր մրցավար և մենեջերի օգնական։

 Սիմին Ռեզային իր աշխատաքային կարիերայի ընթացքում նախկիում   նաև օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մրցավար է եղել։

 Նասիբեհ Դելիր Հերավին էլ մրցավար է եղել այնպիսի կարևոր իրադարձություններում, ինչպիսիք են աշխարհի առաջնությունը, Ասիական խաղերը և Ասիայի սեղանի թենիսի առաջնությունը։

    Ասիայի  սեղանի թենիսի առաջնության  մեծահասակների կանանց և տղամարդկանց մրցումները  կանցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 5-ից 13-ը Ղազախստանի Աստանա քաղաքում։

 Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիայի կողմից Դելիր Հերավին ընտրվել է նաև որպես Իրաքի Սուլեյմանիա քաղաքում կայանալիք Արևմտյան Ասիայի ընտրական մրցաշարի մենեջեր, ինչպես նաև Իրաքում կայանալիք Արևմտյան Ասիայի երիտասարդական ընտրական մրցաշարի մենեջեր։