Ասիայի Սեղանի Թենիսի առաջնության խաղերի համար երկու իրանցի կին մրցավար է ընտրվել
Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիան` ATTU-ն հայտարարել է Ղազախստանում կայանալիք Ասիայի սեղանի թենիսի առաջնության մեծահասակների մրցաշարում երկու իրանցի կին մրցավարների ներկայության մասին։
Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիայի հայտարարությամբ երկու իրանցի մրցավարներ Սիմին Ռեզային և Նասիբեհ Դելիր Հերավին Ղազախստանում կայանալիք սեղանի թենիսի Ասիայի առաջնության մրցաշարում ընտրվել են, համապատասխանաբար, որպես գլխավոր մրցավար և մենեջերի օգնական։
Սիմին Ռեզային իր աշխատաքային կարիերայի ընթացքում նախկիում նաև օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության մրցավար է եղել։
Նասիբեհ Դելիր Հերավին էլ մրցավար է եղել այնպիսի կարևոր իրադարձություններում, ինչպիսիք են աշխարհի առաջնությունը, Ասիական խաղերը և Ասիայի սեղանի թենիսի առաջնությունը։
Ասիայի սեղանի թենիսի առաջնության մեծահասակների կանանց և տղամարդկանց մրցումները կանցկացվեն 2024 թվականի հոկտեմբերի 5-ից 13-ը Ղազախստանի Աստանա քաղաքում։
Ասիայի սեղանի թենիսի կոնֆեդերացիայի կողմից Դելիր Հերավին ընտրվել է նաև որպես Իրաքի Սուլեյմանիա քաղաքում կայանալիք Արևմտյան Ասիայի ընտրական մրցաշարի մենեջեր, ինչպես նաև Իրաքում կայանալիք Արևմտյան Ասիայի երիտասարդական ընտրական մրցաշարի մենեջեր։