Ամիր Աբդոլլահյան․ Գազայի ցեղասպանությունը դարի ամենաաննախադեպ աղետի ահազանգն է
ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է․ «Գազայի ցեղասպանությունը դարի ամենաաննախադեպ աղետի ահազանգն է»։
ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի ԱԽ նախագահին և իսլամական երկրների ԱԳ նախարարներին ուղղված նամակում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը գրել է․ «Մի իրավիճակում, երբ Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի վետոյի իրավունքի կիրառման արդյունքում ականատես ենք այս կառույցի անկարողությանը՝ դադարեցնելու Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի դեմ պատերազմը, միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՝ Պաղեստինի ժողովրդին աջակցելու, Գազայի հատվածի դեմ հարձակումներն անհապաղ դադարեցնելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»։
Աբդոլլահյանը հավելել է․ «Գազայում ու Ռաֆահում իրականացվող ցեղասպանությունները, Արևմտյան ափին իրականացվող պատերազմական հանցագործություններն, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի կողմից Գազա մարդասիրական օգնության և պարենի մուտքի արգելքն ու պաղեստինցիներին սովամահ անելու քաղաքականությունն ահազանգում են դարի ամենաաննախադեպ աղետի մասին»։
«Շրջափակման մեջ պահելով Գազայի հատվածը և կանխելով հումանիտար օգնության ու սննդի մուտքն այդ տարածք, Իսրայելը նպատակ ունի ոչնչացնել պաղեստինյան ազգի և ինքնության բոլոր նշույլները»,- գրել է ԻԻՀ ԱԳ նախարարը։
Իրանի դիվանագիտական ծառության ղեկավարը հավելել է․ «Իրանը խստորեն դատապարտում է Գազայի հատվածի հյուսիսը հարավից կտրելու, Գազայի բնակիչներին բռնի տեղահանելու և սովի մատնելու Իսրայելի քաղաքականությունն, ինչպես նաև Ռաֆայի դեմ հարձակումները, Գազայի բնակելի թաղամասեր մարդկանց վերադարձին խոչընդոտելը և ՄԱԿ-ի հումանիտար օգնության կազմակերպությունների մուտքը Գազա արգելելը։
Թեհրանն ընդգծում է միջազգային հանրության և միջազգային կազմակերպությունների, հատկապես՝ Միավորված ազգերի կազմակերպության կողմից այս աղետը կանխելու անհրաժեշտությունը»։
Նա նշել է․ «Անհրաժեշտ է արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ ռամադան սուրբ ամսվա ընթացքում Սիոնիստական ռեժիմին սուրբ Երուսաղեմում պաղեստինցի հավատացյալների դեմ ագրեսիայից հեռու պահելու համար»։