Ինչո՞ւ է Իրանի ընդդիմությունն աջակցում Իսրայելին
https://parstoday.ir/hy/news/iran-i215250-Ինչո_ւ_է_Իրանի_ընդդիմությունն_աջակցում_Իսրայելին
Մինչ համաշխարհային հանրությունը վերջին ամիսներին ցույցեր կազմակերպելով բազմիցս դատապարտել է Իսրայելի բարբարոսական հարձակումները Գազայի վրա, Իրանի ընդդիմությունն արևմտյան պետական գործիչների հետ միասին աջակցել է ցեղասպան Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մարտ 13, 2024 08:03 Asia/Tehran
  • Աջից՝ Բենիամին Նեթանյահու - Նեթանյահուի կինը - Յասմին Փահլավի՝ Ռեզա Փահլավիի կինը - Ռեզա Փահլավի
    Աջից՝ Բենիամին Նեթանյահու - Նեթանյահուի կինը - Յասմին Փահլավի՝ Ռեզա Փահլավիի կինը - Ռեզա Փահլավի

Մինչ համաշխարհային հանրությունը վերջին ամիսներին ցույցեր կազմակերպելով բազմիցս դատապարտել է Իսրայելի բարբարոսական հարձակումները Գազայի վրա, Իրանի ընդդիմությունն արևմտյան պետական գործիչների հետ միասին աջակցել է ցեղասպան Սիոնիստական ռեժիմին:

Իրանի ընդդիմությունն աջակցում է 1979 թվականի իսլամական հեղափոխության արդյունքում տապալված Իրանի վերջին թագավոր Մոհամմադ Ռեզա Փահլավիի որդուն՝ Ռեզա Փահլավիին։
Վերջինիս կողմնակիցներն իրենց երթերի ժամանակ ծածանում են Իրանի հին դրոշը և սատարում Սիոնիստական ռեժիմին և դրա վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Փահլավի ռեժիմի դրոշը
Իրանի Իսլամական Հանրապետության դրոշը

Գազայի պատերազմի սկզբից ի վեր, Իրանի միապետության կողմնակիցների ագրեսիվությունն անհանգստացնում է պաղեստինամետ  ակտիվիստներին։

Իսկ Վաշինգտոնում գործող փահլավիամետ լոբբիստական խմբերն, ինչպիսին է Իրանում ժողովրդավարության ազգային միությունը (NUFDI),  փորձել են վախեցնել պաղեստինամետ ակտիվիստներին։

Այս դիմակայությունը վկայում է այն մասին, որ նրանք շեղվել են Իրանի այն գաղափարից, որը մշտապես աջակցում է Պաղեստինի գործին։ Իրանի ընդդիմությունը պաշտպանում է  նաև երկրի նկատմամբ ԱՄՆ-ի վարած ագրեսիվ քաղաքականությունն, այդ թվում խստացնելով իրանցիների դեմ կիրառված խիստ պատժամիջոցները։

Իրանի վերջին թագավոր Մոհամմադռեզա Փահլավին, ով ղեկավարել է մինչև 1979 թվականը, ջերմ հարաբերություններ է ունեցել Իսրայելի հետ։ Նա Իսրայելի հետ համագործակցել է էներգետիկայի և անվտանգության ոլորտում, իսկ Սառը պատերազմի ժամանակ կանգնել է ԱՄՆ-ի ճամբարում։
 

Մոհամմադռեզա Փահլավի, Իրանի վերջին թագավորը

Վերջին տարիներին, Մոհամմադռեզա Փահլավիի որդին՝ Ռեզա Փահլավին ու նրա կողմնակիցները նույնպես փորձել են մերձենալ Իրսայելի հետ, այդ ռեժիմին համարելով կարևոր գործընկեր։ 

Այս ցանկությունն ավելի ակնհայտ  դարձավ 2023 թվականի ապրիլին Ռեզա Փահլավիի և նրա կնոջ՝ գրավյալ տարածքներ կատարած այցից հետո։ Նրանց ջերմորեն դիմավորեցին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա տեղեկատվության նախարար Գիլա Գամլիլը։
 

Աջից՝ Իսրայելի տեղեկատվության նախարար - Ռեզա Փահլավի - Նեթանյահուի կինը - Բենիամին Նեթանյահու

 

Յասմին Փահլավին՝ Ռեզա Փահլավիի կինը, Վաշինգտոնում Իսրայելի կողմնակիցների ցույցին

Այս մարդիկ մերժված են Իրանի ժողովրդի կողմից՝ իրենց հակապաղեստինյան հայացքների և Իրանի քաղաքական կառույցի դեմ ունեցած գաղափարների պատճառով։

Նրանք կողմ են  հակաիրանական պատժամիջոցներին ու նույնիսկ երկրի դեմ հարձակմանը։ Իսկ նրանցից ոմանք թվիեթրյան գրառումների մեջ գրել են «Մահ Պաղեստինին»։
Ռեզա Փահլավին օկուպացված տարածքներում հանդիպել է նաև FDD-ի ղեկավար Մարկ Դուբովիցին։ Այս հանդիպումը գրավեց ԱՄՆ-ի ԶԼՄ-ների ու իսրայելամետ խմբերի ուշադրությունը։  

Ռեզա Փահլավիի հանդիպումը Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (FDD) ղեկավար Մարկ Դուբովիցի հետ

Անցյալ տարի, միապետության կողմնակիցները «Կին, կյանք, ազատություն» կարգախոսով շարժման ժամանակ փորձում էին խաթարել Իրանի հասարակության կայունությանը։

Իրականում, իրանցի միապետները շատ ընդհանրություններ չունեն Իրանի ժողովրդի գաղափարների հետ։

Նրանք կիսում են Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմատենչ գաղափարները  հետ են, որոնք ձգտում են տապալել Իրանի իշխանությունը՝ անկախ մարդկային և տարածաշրջանային հետևանքներից: 

Մոտեցում, որը ցույց է տալիս նրանց ոչ լեգիտիմությունը, վստահելիությունն ու անտեսումը Իրանի ժողովրդի ժողովրդավարական իդեալների նկատմամբ։