ԻԻՀ պաշտպանության նախարարաը հայտարարել է, որ հաջորդ տարի տիեզերքում նախարարության գործունեությունը կընդլայնվի
Նշելով, որ «Սիմորղ» արբանյակակրի կառուցումն ու դրա գործարկումը մեծ հաջողություն էր Իրանի համար, երկրի պաշտպանության նախարարը հավելել է․ «Հաջորդ տարի տիեզերքում նախարարության գործունեությունը կընդլայնվի»։
Այսօր կայացած մամուլի ասուլիսում, նշելով, որ Իրանն ինքնաբավւոյթան է հասել ԱԹՍ-ների արտադրության ոլորտում, Մոհամմադ Ռեզա Աշտիանին ասել է․ «Պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալն աճել է 4-5 անգամ, և այդ միտումը հետագայում ևս կպահպանվի»։
Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում Իրանի առաջընթացի մասին, բրիգադի գեներալ Աշտիանին ասել է․ «Պաշտպանական ուժի առումով մենք աշխարհում առանձնահատուկ տեղ ենք զբաղեցնոմ, քանի որ հասել ենք մի փուլի, երբ արտադրում ենք Զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկան։ Իսկ դա նպաստում է երկրի պաշտպանական հեղինակության բարձրացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը։ Այս պահին մենք նաև արտահանում ենք այդ արտադրանքը»։
Անդրադառնալով Հնդկական օվկիանոսում Իրանի, Չինաստանի և Ռուսատսանի համատեղ զորավարժություններին, Աշտիանին ասել է․ «Զորավարժություններն անցկացվում են ուժի ցուցադրության նպատակով։ Այս զորավարժություններում աշխարհի երեք խոշոր տերությունները համագործակցում են տարածաշրջանում և տարածաշրջանի կարևոր ջրային ուղիների անվտանգության պահպանման հարցում։ Իսկ դիտորդ երկրների, այդ թվում՝ Օմանի, Պակիստանի և Ադրբեջանի ներկայություն զորավարժություններին, ցույց է տալիս դրանց կարևորությունը»։