«Ծովային անվտանգության գոտիներ» զորավարժությունների ընթացքում իրականացվել է առևանգված նավի ազատագրման գործողություն
https://parstoday.ir/hy/news/iran-i215306-Ծովային_անվտանգության_գոտիներ_զորավարժությունների_ընթացքում_իրականացվել_է_առևանգված_նավի_ազատագրման_գործողություն
«Ծովային անվտանգության գոտիներ» զորավարժությունների ընթացքում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի լողացող և թռչող ստորաբաժանումները և հատուկ օպերատիվ խմբերը իրականացրել են առևանգված նավի ազատագրման գործողություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2024 08:04 Asia/Tehran
  • «Ծովային անվտանգության գոտիներ» զորավարժությունների ընթացքում իրականացվել է առևանգված նավի ազատագրման գործողություն

«Ծովային անվտանգության գոտիներ» զորավարժությունների ընթացքում Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի լողացող և թռչող ստորաբաժանումները և հատուկ օպերատիվ խմբերը իրականացրել են առևանգված նավի ազատագրման գործողություն։

Այս մասին հայտարարել է Զորավարժությունների խոսնակ, կոնտրադմիրալ  Մուստաֆա Թաջալդինին։

Նա հավելել է․ «Զորավարժությունների այս փուլում, երբ առևտրային նավերը շտապ հաղորդագրություն ուղարկեցին MRCC Չաբահարի կենտրոն, նախ բացահայտվեց գործողության տարածքը, որն ուսումնասիրվեց ԻԻՀ ՌԾՈՒ SH3D ուղղաթիռով։ Այնուհետև «Սահանդ» կործանիչը՝ որպես զորավարժությունների հրամանատար,   տարածաշրջանում տեղակայված ռազմանավերն հրաման տվեց  իրականացնել ազատագրման գործողություն»։

Զորավարժությունների խոսնակն ասել է․ «Բանակի և ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերը՝ Չինաստանի և Ռուսաստանի հատուկ ջոկոտայինների մասնակցությամբ, օդից վայրէջք կատարեցին առևանգված  նավի տախտակամածի վրա, իրականացրեցին գրավման գործողություն, ձերբակալեցին ծովահեններին և ազատեցին նավը»։

Նրա խոսքով․ «Զորավարժությունների սցենարները ներառում են ծովահենների ձերբակալություն,  փրկարարական գործողությանը խոչընդոտելու նպատակով կազմակերպված դիվերսիայի կանխում,   վթարի հետևանքով տուժածների և վիրավորների բուժում, և  առևտրային նավի քարշակում դեպի անվտանգ խարիսխ»: