ԻԻՀ փոխնախագահն ընդգծել է կանանց ու ճնշվածների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը 
https://parstoday.ir/hy/news/iran-i215318-ԻԻՀ_փոխնախագահն_ընդգծել_է_կանանց_ու_ճնշվածների_իրավունքները_պաշտպանելու_անհրաժեշտությունը
Կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահն ընդգծել է աշխարհում կանանց ու ճնշվածների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2024 13:12 Asia/Tehran
  • ԻԻՀ փոխնախագահն ընդգծել է կանանց ու ճնշվածների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը 

Կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահն ընդգծել է աշխարհում կանանց ու ճնշվածների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ամերիկյան  Newsweek  ամսագրին տված հարցազրույցում, Անսիե Խանզալին նշել, է որ կարելի է  իրանցի կանանց առաջընթացի համար ավելի լավ պայմաններ ստեղծել, հավելելով, որ Իրանը պաշտպանում է ճնշվածներին, կանանց ու բոլոր նրանց, ում իրավունքները ոտնահարվել են։
Անդրադառնալով Իրանում կանանց կարգավիճակին և տարբեր, այդ թվում՝ կրթական, տնտեսական, քաղաքական, սոցիալական և գիտական ոլորտներում նրանց գործունեությանը, Խանզալին հավելել է, որ ամերիկացի կանայք տնտեսության և շահույթի զոհ են դառնում:
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 68-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Խանզալին նշել է, որ Իրանը փորձում է պաշտպանել իրանցի և արտասահմանցի կանանց իրավունքները, որքան դա հնարավոր է։ 
Կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահի խոսքով․ «Իրանը բողոքում է անցած տարի, ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի պատճառով և առանց որևէ փաստի,  իր անդամակցությունը հանձնաժողովին, չեղարկելու դեմ և ընդգծում, որ այս տարի, չնայած Իսրայելի կողմից ավելի քան 22 հազար կանանց ու երեխաների սպանությանը և Գազայում պատերազմի  հետևանքով հղի կանանց վիճակին, ռեժիմը ներկա է հանձնաժողովի 68-րդ նիստին»։