Իրանը չի ճանաչում փաստահավաք խմբի օրինականությունը
ԻԻՀ մարդու իրավունքների շտաբի քարտուղարն ասել է, որ Իրանը չի ճանաչում Մարդու իրավունքների հարցով միջազգային փաստահավաք խմբի օրինականությունը։
Վերջերս ՄԱԿ-ի այսպես կոչված փաստահավաք կոմիտեն հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2022թ․ Իրանում տեղի ունեցած անկարգություններին։ Զեկույցում մեղադրանքներ են հնչեցվել մարդու իրավունքների խախտումների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ։
ԻՍՆԱ-ի փոխանցմամբ՝ Իրանի դատական համակարգի միջազգային հարցերով տեղակալ, Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում ներկայացնելով իրանական պատվիրակության ծրագրերը, նշել է․ «Իրանը չի ճանաչում այսպես կոչված փաստահավաք հանձնաժողովի օրինականությունը, որը ձևավորվել է քաղաքական նպատակներով։
Նա նշել է, որ 2023 թվականին, շարժվելով արևմտյան երկրների քաղաքական և հիմնականում ոչ լեգիտիմ պահանջների ուղղությամբ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դարձավ քաղաքական գործիք և ավելի մեծ տառապանք պատճառեց նրանց, ում իրավունքները ոտնահարվել են։
Ղարիբաբադին հավելել է, որ այսպես կոչված փաստահավաք խմբի զեկույցին ի պատասխան, Իրանը կներկայացնի համապատասխան փաստաթղթերը և ընտրված հանձնաժողովի աշխատանքի արդյունքները։
Նա հավելել է․ «Իրանը նաև ընդգծում է, որ քաղաքական քայլերը չեն կարող թաքցնել փաստերը»
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին միջազգային փաստահավք խումբը ձևվորողներին խորհուրդ էր տվել Իրանում անտեղի միջամտության փոխարեն, զբաղվել սեփական երկրներում մարդու իրավունքների ոտնահարման հարցերով։
Խստորեն դատապարտելով այսպես կոչված Միջազգային փաստահավաք հանձնաժողովի կողմից հրապարակված զեկույցը և դրանում Իրանի դեմ ուղղված անհիմն պնդումների կրկնությունը, Ղարիբաբադին նշել է, որ այդ մեղադրանքներն անհիմն են և չունեն իրավական հիմք։