Իրան այցելած չինացի ինֆլյուենսերներ․ Մենք հիացած ենք Իրանի գեղեցկությամբ ու իրանցիների բարությամբ
Չինացի ինֆլյուենսերներն այցելել են Իրան։
Սեսիլիան, ով շուրջ 10 տարի աշխատում է Չինաստանում իրանական ավիաընկերության ներկայացուցչությունում, ասում է. «Ամեն անգամ Իրան մեկնելիս, վերադարձին որոշ ժամանակ կարոտում եմ Իրանը։ Չինացիները շատ քիչ բան գիտեն Իրանի մասին և չինարենով շատ քիչ տեղեկատվություն կա այս երկրի մասին»։
Այս անգամ մի խումբ ինֆլյուենսերների հետ Իրան ժամանած Սեսիլիան, ով ճամփորդել է նաև Մետաքսի ճանապարհով, հուզված պատմում է Խարտորանում (Սեմնան) իրանական այծերին տեսնելու և Թեհրանի ճաշի մասին։
Նա ասում է․ «Այս ճամփորդության ընթացքում մենք ամեն օր ինչ որ կերպ զարմացել ենք։ Մենք ամբողջ հոգով զգացինք իրանցիների ջերմությունն ու հյուրընկալությունը։ Եվ դա է պատճառը, որ ամեն անգամ, երբ վերադառնում եմ, ես կարոտում եմ Իրանը»։
Սեսիլիայի խմբից առաջ, որը ճանապարհորդել էր Մետաքսի ճանապարհով, Իրան էին ժամանել չինացի ինֆլյուենսերների երկու այլ խմբեր. Այս խմբերից մեկը այցելել էր պատմական քաղաքներ, իսկ մյուս խումբը ճաշակել է Իրանի բնությունը տարբեր ջերմաստիճաններում: Չորրորդ խումբը նույնպես ճանապարհին է և պատրաստվում է մեկնել Իրան՝ սննդի ու կերակրատեսակների համար:
Չինացի ինֆլյուենսերների կազմում են լրագրողներ, պատմաբաններ և նույնիսկ մոդելներ: Նրանց մեջ կային չամուսնացած կանայք ու երիտասարդ զույգեր։ Նրանցից ոմանք ցանկանում էին Իրանը տեսնել՝ ռեժիսոր Աբբաս Քիառոստամիի ֆիլմերի և «Քեյհան Քալհոր» երաժշտության ազդեցության տակ։ Իրան եկած չորս խմբերի միջին տարիքը եղել է 25-ից 40 տարեկան:
Էնին մեկն է այս 20 չինացի ինֆլյուենսերներից, ով «Մետաքսե ճանապարհի» խմբի հետ միասին է ժամանել Իրան, ինքնուրույն զբոսաշրջային տուրեր է կազմակերպում, պրոֆեսիոնալ թենիս է խաղում և մինչ այժմ այցելել է 45 երկիր և առաջին անգամ է, որ եկել է Իրան։
Իրան կատարած իր ուղեւորության պատմությունը նա այսպես է նկարագրում.
«Երբ ես լսեցի, որ չորս նախագծեր են առաջարկվել Իրան մեկնելու համար, և ես կարող եմ ընտրել դրանցից մեկը, ցանկանում էի տեսնել Մետաքսի ճանապարհն Իրանում, կարծում եմ, որ այս ճանապարհը սերտ հարաբերություններ կհաստատի Իրանի և Չինաստանի միջև»:
Վարդերը, որոնք նրանց նվիրել էին Թեհրանի օդանավակայանում դիմավորելու, իսկ Մաշհադում հրաժեշտի ժամանակ, տպավորություն էին գործել Էնիի վրա. Նա ասում է.
«Իրանցիների հյուրընկալությունը մեզ համար ապացուցված է»։
Էնին ունի մոտ մեկուկես միլիոն հետևորդ Չինաստանի սոցիալական ցանցերում, և Չինաստանում բազմաթիվ թենիսիստներ հետևում են նրան: Նա բացատրում է, որ երբ ինքը նյութ է հրապարակել Մետաքսի ճանապարհի մասին, Չինաստանի Շենժեն քաղաքում մի քանի հոգի խնդրել են իրեն՝ նրանց համար պլանավորել ճամփորդություն դեպի Իրան։
Մետաքսի ճանապարհը ոգևորել է Էնիին և նրա ուղեկիցներին, և այս կապակցությամբ նա ասում է.
«Դա նման էր պատմության միջով քայլելուն, մենք հանդիպեցինք տարբեր մարդկանց, և դա շատ հետաքրքիր էր»:
Էդվարդը, ով ապրում է Չինաստանի Շենժեն քաղաքում և ունի ավելի քան մեկուկես միլիոն հետևորդ չինական սոցիալական ցանցերում, ասում է.
«Ես ապրում եմ պատմական քաղաքում, որը շատ նման է Իրանի պատմական քաղաքներին, դրա համար էլ, երբ եկա այս երկիր, տունը չեմ կարոտել ու օտարություն չեմ զգացել։ Նրա համար ևս հետաքրքիր է եղել իրանցիների հյուրընկալությունը։
Մորֆին, ով Իրան եկած 20 չինացի ինֆլյուենսերներից մեկն է, սոցցանցերում ընդհանուր առմամբ հինգ միլիոն հետևորդ ունի: Նա ապրում է Պեկինում, և երբ որոշել է Իրան մեկնել, նրա ընտանիքն ու ընկերները անհանգստացել են, մտածել են, որ Իրանում պատերազմ է և առաջարկել են Մորֆիին այլ երկիր ընտրել ճանապարհորդելու համար։
Մորֆին ասում է.
«Մինչև ճամփորդությունը ես անորոշ տեղեկություններ ունեի և չգիտեի՝ կարո՞ղ եմ գլխարկ կրել, թե՞ պետք է անպայման գլխաշոր կրել, երբ եկա Իրան, ինձ հետաքրքիր թվաց իրանցի կանանց հագուկապը, թեև նրանք հիջաբ են կրում։ Եվ դա նույնիսկ գաղափար դարձավ ապագա ճամփորդությունների համար մեր հագուկապի համար: Այս ճանապարհորդության ընթացքում ես տեսա Իրանի մեկ այլ տարբերակ և իմ տարածած նյութերով լավ արձագանք ստացա իմ ընկերներից, և հիմա իմ հետևորդներից շատերը հարցնում են, թե ինչպես մեկնել Իրան, ծախսերը և հյուրանոցները ինչպիսին են:
Խմբի մեկ այլ անդամ, ով Իրան էր եկել նաև վեց տարի առաջ և տեսել պատմական քաղաքներ, ինչպիսիք են Սպահանը, Շիրազը և Յազդը, շարունակում է այս զրույցը և ասում, որ կականց գույնզգույն ու ծաղկավոր չադրաները, որոնք նրանք տեսել են Մաշհադում Իմամ Ռեզայի սրբավայր-դամբարանում, հետաքրքիր էին նրանց համար և ավելի էին գեղեցկացրել այդ կանանց։
Նա ասում է:
«Իրանցի կանայք ունեն ոչ միայն գեղեցիկ դեմք, այլև գեղեցիկ սիրտ և ներքին գեղեցկություն»։
Այս խմբի մեկ այլ երիտասարդ զույգ, որը Մաշհադից գնել և ձեռքին էր կրում փիրուզագույն օղեր, ցանկանում են կրկին վերադառնալ Իրան և ևս մեկ անգամ տեսնել Մաշհադը։ Նրանց խոսքով՝ այս քաղաքի մթնոլորտը եղել է հոգեւոր, գրավիչ ու հաճելի։
Յոյոն, ով Իրանում մեծ հաճույք էր ստացել փիթի ուտելուց, կարողացել է փողոցում շփվել իրանցիների հետ՝ իր հեռախոսում թարգմանիչ տեղադրելով։ Նրա և իր ուղեկիցների քննադատություններից մեկն այն է, որ չինարենով ոչ մի բովանդակություն չկա, այդ իսկ պատճառով այս ճանապարհորդության ընթացքում նրանց ուղեկցում է անգլախոս չինացի էքսկուրսավարը:
Յոյոն սիրում էր Իրանում գնումներ կատարել և իր ընկերներին առաջարկեց այս փորձն ունենալ։ Չինացի ինֆլյուենսերների խմբի գնումներն էին Զաֆրանը, վարդի մզվածքը (վարդաջուր) և իրանական սև թեյը ։