Հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի նոր նանոֆորմուլա
Մկների վրա փորձարկումներ իրականացնող իրանցի գիտնականները հայտնաբերել են նոր նանոֆորմուլա, որը կարող է օգնել քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում։
Նախագիծը մշակել է Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի դեղագործության ֆակուլտետի անդամ Մահմուդռեզա Ջաֆարին, Իրանի գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ:
Իրանցի հետազոտողների կողմից իրականացվող փորձարկումները
Անդրադառնալով նոր ֆորմուլային Մահմուդռեզա Ջաֆարին նշել է, որ ուռուցքային անոթների և բջիջների քիմիաթերապիան կարող է ոչնչացնել դրանք՝ վերացնելով սնուցման և թթվածնի աղբյուրը և բարձրացնել բուժման արդյունավետությունը։
Նա նշել է, որ Դոքսորուբիցինը հականեոպլաստիկ միացություն է, որն ունի հակաուռուցքային ազդեցության լայն սպեկտր և օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների, ներառյալ՝ կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բուժման մեջ: