Հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի նոր նանոֆորմուլա 
https://parstoday.ir/hy/news/iran-i215328-Հայտնաբերվել_է_քաղցկեղային_ուռուցքների_դեմ_պայքարի_նոր_նանոֆորմուլա
Մկների վրա փորձարկումներ իրականացնող իրանցի գիտնականները հայտնաբերել են նոր նանոֆորմուլա, որը կարող է օգնել քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2024 14:38 Asia/Tehran
  • Հայտնաբերվել է քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի նոր նանոֆորմուլա 

Մկների վրա փորձարկումներ իրականացնող իրանցի գիտնականները հայտնաբերել են նոր նանոֆորմուլա, որը կարող է օգնել քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարում։ 

Նախագիծը մշակել է Մաշհադի բժշկական գիտությունների համալսարանի դեղագործության ֆակուլտետի անդամ Մահմուդռեզա Ջաֆարին,  Իրանի գիտության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Image Caption

 

Իրանցի հետազոտողների կողմից իրականացվող փորձարկումները

Անդրադառնալով նոր ֆորմուլային Մահմուդռեզա Ջաֆարին նշել է, որ ուռուցքային անոթների և  բջիջների քիմիաթերապիան կարող է ոչնչացնել դրանք՝  վերացնելով սնուցման և  թթվածնի աղբյուրը և բարձրացնել բուժման արդյունավետությունը։ 
Նա նշել է, որ Դոքսորուբիցինը հականեոպլաստիկ միացություն է, որն ունի հակաուռուցքային ազդեցության լայն սպեկտր և օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների, ներառյալ՝ կրծքագեղձի և թոքերի քաղցկեղի բուժման մեջ: