Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Իրանի անունով գրանցվել է «Ընտանեկան առողջություն» նախագիծը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Իրանի անունով գրանցվել է «Ընտանեկան առողջություն» նախագիծը։
Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների առողջապահության նախարարների յոթերորդ հանդիպմանը, ԻԻՀ առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնուլլահիի ելույթից հետո, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչը Իրանի անունով գրանցել է «Ընտանեկան առողջություն» նորարարական նախագիծը։
Շանհայի գագաթնաժողովի անդամ երկրների առողջապահության նախարարների 7-րդ հանդիպմանն անդրադառնալով ընտանիքի առողջության ոլորտում Իրանի ձեռքբերումներին, Իրանի առողջապահության, բուժման եւ բժշկական կրթության նախարարն ասել է.- «Ընտանեկան առողջություն» նախագիծը համարվում է իրանական հասարակության առողջության հիմնական առանցքը։
Նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմաթիվ ձեռքբերումներ ունի առողջապահության ոլորտում, Բահրամ Այնուլլահին հավելել է.- Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները ցանկանում են Իրանի հետ ակադեմիական համագործակցություն, ինչպես նաև համատեղ արտադրություն և հետազոտություններ դեղորայքի և բժշկական սարքավորումների ոլորտներում:
Առողջապահության և բուժման ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության առաջընթացը վերջին տարիներին պատճառ է դարձել, որ Իրանը որպես տարածաշրջանի բժշկական կենտրոններից մեկը երկրների ուշադրության կենտրոնում հայտնվի։
Ոսկրածուծի փոխպատվաստման և անպտղության բուժման ոլորտներում երեք առաջատար երկրների շարքում հայտնվելը և օրթոպեդիայի և օրգանների փոխպատվաստման ոլորտում աշխարհում չորրորդ տեղն զբաղեցնելը բժշկության ոլորտում Իրանի արձանագրած նվաճումներն են"
Նաև որոշ հիվանդությունների համար անհրաժեշտ դեղամիջոցների արտադրությամբ Իրանն աշխարհում յոթերորդն է և կոխլեար իմպլանտացիայով աշխարհի առաջատար հնգյակում է: